Ճանապարհ դեպի ներքին խաղաղություն

Ճանապարհ դեպի ներքին խաղաղություն

Ապրիլի 12-20 Վրաստանի Բակուրիանի քաղաքում անցկացվեց միջազգային սեմինար, որին մասնակցում էին տարբեր ՀԿ-ների անդամներ 11 երկրներից: Ծրագրի նպատակն էր փոխանցել գիտելիք սոցիալական խտրականության ու դրա դեմ պայքարի վերաբերյալ: Հայաստանը ներկայացնելու պատիվը վստահվել էր ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի անդամներ եղբայր Վլադիմիր Պրուտյանին, Դավիթ Փանոսյանին և քույր Լուսինե Գևորգյանին: Նրանք շատ կարճ ժամանակահատվածում կարողացան ջերմ հարաբերություններ հաստատել տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ, վերջիններիս ծանոթացնել իրենց կազմակերպությունը և առհասարակ ապահովել ակտիվ մասնակցություն ծրագրի ողջ ընթացքում: Արդյունքում թեմատիկ գիտելիքով և ակտիվ ժամանցով հագեցած ձեռնարկից մասնակիցները վերադարձան անհրաժեշտ փորձառությամբ, հաճելի հուշերով և նոր ընկերներով:
Started Ended
Number of participants
3
Service hours
81
Location
Georgia

Share via

Share