Պատվովս երդվում եմ ծառայել Հայրենիքիս, ազգիս…
Հայ ժողովրդի պատմության ամենացավալի էջը՝ Հայոց ցեղասպանության իրողությունը, արդեն 99 տարի է, ինչ արթուն հիշողության նման ապրում է յուրաքանչյուր հայի մտքում ու հոգում: Դրա խոսուն վկայությունն ապրիլի 24-ին նախորդող երեկոյան կազմակերպվող համազգային դարձած ջահերով երթն է, որին այս տարի մասնակցեց շուրջ 150 սկաուտ Հայաստաի տարբեր մարզերից: Կրելով Հայրենիքի նկատմամբ պարտքի և պատասխանատվության զգացում՝ բազմամարդ հոսքի մեջ քայլող յուրաքանչյուր սկաուտ գիտակցում էր, որ անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչողն է: Ջահակիր սկաուտները փորձում էին անմար պահել իրեն վստահված ջահեը, իսկ դրոշակակիրներն, ովքեր տանում էին անմարդկային ոճիրը ճանաչած պետությունների դրոշները, բարձր ծածանում էին դրանք: Կարծես թե այս կերպ կոչ անելով մյուս երկրներին ընդունել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը…