Աղբամանի փոխարեն վերամշակում

Աղբամանի փոխարեն վերամշակում

Ծիծեռնակաբերդը բազմամարդ էր նաև ապրիլի 26-ին: Ի թիվս այլ կառույցների՝ ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի կամավորները հավաքվել էին իրենց լուման ներդնելու հուշահամալիրում կուտակված ծաղիկների վերամշակման աշխատանքում: Նրանք խնամքով առանձնացնում էին ծաղկի պսակաթերթերը ցողունից: Այնուհետ վերամշակման արդյունքում ցողունները վերածվում են պարարտանյութի, իսկ թերթիկները՝ թղթի… Այս կերպ ծաղիկներն <<նոր շունչ>> են առնում և ստանում գոյության իրենց իրավունքը: Աշխատանքի ավարտին մեր քույրերն ու եղբայրները ոգևորված ու տպավորված էին իրենց կատարածից և պատրաստակամ մի՛շտ օգտակար լինել ցանկացած ազգային և հանրօգուտ ձեռնարկի:
Number of participants
50
Service hours
300
Location
Armenia
Topics
Personal safety
Youth Programme

Share via

Share