Հավասար ենք բոլորս…
Ս/թ ապրիլի 24-ից մայիսի 3-ը Վրաստանի Բորժոմի քաղաքում անցկացվեց սեմինար նվիրված ֆիզիկական և մտավոր արատներ ունեցող մարդկանց հասարակությանը լիարժեք ինտեգրման հարցերին:
Մասնակից երկրների շարքում էին Հայաստանը, Ուկրաինան, Բուլղարիան, Մոլդովան, Լիտվան, Ռումինիան, Թուրքիան և Ադրբեջանը: Հայաստանը ծրագրում ներկայացնում էր ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ը: Խնդրո առարկան համակողմանի ուսումանսիրելու և լուծումներին հնարավորինս մոտենալու նպատակով ընտրված էին համապատասխան վարժություններ, ծավալվում էին թեմատիկ քննարկումներ: Ծրագրի շրջանակներում առաջնային ուշադրություն էր հատկացված գիտելիքին, սակայն առօրյան լեցուն էր ուշագրավ խաղերով և շրջայցերով:
Բոլոր մասնակիցները տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ էին, և փորձի փոխանակման տեսանկյունից շատ հետաքրքիր էր կիսվել կատարած աշխատանքներով ու ծրագրերով: ՀԱՍԿ-ի ներկայացուցիչներ Լիլիթ Զաքարյանը, Հայկանուշ Հովհաննիսյանը, Նարեկ Ասատրյանը և Շուշան Ասատրյանը կարողացան համակողմանի ներկայացնել կազմակերպությունը՝ առաջացնելով առանձնակի հետաքրքրություն սկաուտության նկատմամբ:
Ծրագիրը ծառայեց իր նպատակին, և առաջիկա քայլերն որոնք մշակվեցին վերջում մեր ջանքերի շնորհիվ իրականություն կդառնան: