Երևանի բանակավայրը հյուրընկալեց ՛՛Բեն՛՛ կարգի թեկնածուներին

Երևանի բանակավայրը հյուրընկալեց ՛՛Բեն՛՛ կարգի թեկնածուներին

ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի շուրջ 70 քույրեր և եղբայրներ կիրակի՝ ապրիլի 27-ին Երևանի սկաուտական բանակավայրում մասնակցեցին ՛՛Բեն՛՛ կարգի քննությանը: Ծրագրի պաշտոնական բացմանը ներկաներին ՀԱՍԿ-ի ԿՎ անունից ողջունեց եղբայր Դավիթ Հակոբյանը: Ընդհանուր խմբապետ եղբայր Գևորգ Գասպարյանն աշխատանքներին հաջող ընթացք մաղթելով՝ մասնակիցներին հորդորեց չլարվել և առավելագույնս դրսևորել սեփական գիտելիքը: Խմբապետական խորհուրդը մասնակիցների համար նախապատրաստել էր թե՛ տեսական, թե ՛գործնական հանձնարարություններ: Գործնական հանգրվանում սկաուտները ցուցաբերեցին տեղանքում կողմնորոշվելու, կողմանցույցից, դանակից, կացինից ու սղոցից ճիշտ օգտվելու, հեռավորություն և բարձրություն չափելու, խարույկ պատրաստելու, վրան լարելու և շատ ու շատ այլ հմտություններ: Իսկ տեսական մասում նրանք գրավոր կերպով հանձնեցն սկաուտական գիտելիքային երկրորդ կարգում զետեղված թեմաները, ինչպես նաև մեկ էջի սահմաններում փորձեցին ձևակերպել, թե ինչ է տվել սկաուտությունն իրենցից յուրաքանչյուրին: Խմբապետական խորհրդին առաջիկայում սպասվում է աշխատատար գործընթաց: Բոլոր աշխատանքները ստուգելուց և գնահատելուց հետո քննությունն հաջողած սկաուտներին մայիսին Սարդարապատում կայանալիք արշավի ժամանակ կշնորհվեն համապատասխան կարգ և աստիճաններ: Արդյունքում նրանք կբարձրանան և մոտ ապագայում կբարձրացնեն իրենց հերթին:
Number of participants
120
Service hours
720
Location
Armenia

Share via

Share