Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչեք Սարդարապատից…
Մայիսի 28-ին Հայաստանի տարբեր մարզերից շուրջ 180 սկաուտ հավաքվել էր Սարդարապատում: Նրանք իրենց կուռ շարքերով, ազգային երգ ու պարով հերթական անգամ փաստեցին, որ բազում նվիրյալների արյան գնով վաստակած անկախ պետականության արժանի կրողներն են:
Պատահական չէ, որ ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի խմբապետական խորհուրդը սկաուտներին հենց Սարդարապատում հանձնեց սկաուտական աստիճաններ և կարգեր: Հաստատագրերի արժանացած պատանիների ու երիտասարդների համար կրկնակի տոն էր…