Սեմինար Ռուսթավիում
2014թ. հունիսի 4–8ը Վրաստանի Ռուսթավի քաղաքում անցկացվեց սեմինար ՀՍՇ Եվրասիական տարածաշրջանի ազգային սկաուտական կազմակերպությունների ղեկավարների, գործավարների և “Խաղաղության սուրհանդակներ” ծրագրի համակարգողների համար:
Ծրագրի ողջ ընթացքն անցավ կառուցողական մթնոլորտում: ԱՍԿ-ները ներկայացրեցին իրենց շնորհանդեսներն, որոնց միջոցով արվեց տարածաշրջանում տիրող ընդհանուր վիճակի վերլուծություն:
Ռեգեոնալ կոմիտեության խորհրդական Ն. Ակատովն անցկացրեց թրենինգ՝ շեշտադրելով այն բացերն ու թերացումները, որոնք առկա են տարածաշրջանում:
Զուգահեռ անցկացվեց սեմինար նվիրված ցանցի ընդլայնմանն ու <<Խաղաղության սուրհանդակներ>> նախաձեռնության շրջանակներում անցկացվող ծրագրերին: ՀՍՇ բյուրոյի աշխատակից Ս. Մարկեզն բացատրեց ցանցի աշխատանքային մեխանիզմ ու հորդորեց լինել ավելի ակտիվ: Իսկ ռեգեոնալ գրասենյակի անդամ Տ. Սմիկովսկայան բացատրեց այն ընթացակարգը, որի միջոցով յուրաքանչյուր ԱՍԿ կարող է դրամաշնորհային իր ծրագիրը ներկայացնել MoP ֆոնդ:
Բոլոր երկրների խաղաղության սուրհանդակները եղան նաև Ռուսթավիի դպրոցներից մեկում, ուր անցկացրին հագեցած ժամանակ տեղի դպրոցականների հետ: