Մենք սկաուտներ ենք…

Մենք սկաուտներ ենք…

ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի Արմավիրի և Էջմիածնի միավորի սկաուտներն իրենց օրն անմոռանալի դարձնելու նպատակով որոշեցին անցկացնել հագեցած ծրագիր: Նրանք նախ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին եղբայր Վարդանի հիշատակին, իր անվան դպրոցում ծրագրի պատասխանատու կազմը ներկաներին փոխանցեց Խմբապետական խորհրդի շնորհավորական ուղերձը պարունակող շնորհավորագրերն: Այնուհետ Արմավիրի կենդանաբուսաբանական այգում շրջայցից հետո սկաուտները ձեռնամուխ եղան հանրօգուտ աշխատանքի: Բոլորն իրենց ակտիվ մասնակցությամբ մաքրեցին տեղանքը աղբից և հավաքեցին չորացած ճյուղերը: Սկուտներին ողջունելու էին եկել Հայաստանի ընդհանուր խմբապետ Գևորգ Գասպարյանն ու Երևանի խմբապետ Վիգեն Հովհաննիսյանը:Սկաուտության վերաբերյալ անկեղծ ու հետաքրքիր զրույց դասախոսությունից հետո շնորհվեցին սկաուտական աստիճաններ և կարգեր: Ինչպես եզրափակիչ խոսքում նշեց եղբայր Վիգենը ծրագրի շրջանակներում մասնակիցները հավատարիմ մնացին սկաուտի իրենց խոստմանը ու կյանքի կոչեցին դավանանքի կետերից առնվազն 5ը: Սա ծրագրի կայացման խոսուն վկայությունն է:
Number of participants
60
Service hours
180
Location
Armenia
Topics
Personal safety
Youth Programme

Share via

Share