Իմ ընկեր սկաուտը

Իմ ընկեր սկաուտը

Հայ սկաուտի օրվա շրջանակներում ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի Աբովյանի միավորը անցկացրեց յուրատեսակ ծրագիր՝ ֆլեշ-մոբ, որի խորագիրն էր <<Իմ ընկեր սկաուտը>>: Նպատակն էր ինտերակտիվ մեթոդով Աբովյան քաղաքի երիտասարդներին, պատանիներին և նրանց ծնողներին որոշ չափով հաղորդակից դարձնել սկաուտական շարժմանը: Ֆլեշ-մոբի ընթացքում սկաուտները անցորդներին բաժանեցին սկաուտության մասին պատմող, Աբովյանի միավորը ներկայացնող և կոնտակտային տվյալներ պարունակող բուկլետներ: Նրանք հետաքրքրվողներին սիրով պատմեցին միավորային գործունեությունների և սկաուտական կյանքի մասին, պատասխանեցին հուզող հարցերին: Այս կերպ միավորի անդամները փորձեցին իրենց լուման ներդնել հարազատ և սիրելի կառույցի աշխատանքների մասին իրազեկման գործում՝ հուսալով, որ արդյունքում իրենց շարքերը կհամալրվեն նոր ու բանիմաց անդամներով:
Number of participants
35
Service hours
210
Location
Armenia
Topics
Youth Programme
Personal safety

Share via

Share